Մեր հոգևոր առաջնորդներն արտաքին վտանգի դեպքում կարողացել են իրենց քրիստոնեական սիրո քարոզով և դիվանագիտական եղանակով կասեցնել թշնամուն։
Երբ արաբները արշավում են Հայաստան հայ նախարարները Սահակ Ձորափորեցի կաթողիկոսին (7-րդ դար) ընդառաջ ուղարկեցին նրանց։
Կաթողիկոսը ճանապարհին հիվանդացավ և մահանալուց առաջ գրեց իր վերջին խոսքերը արաբ զորավարին։ Վերջինս տեղեկանալով այդ մասին, անհապաղ մեկնեց Կաթողիկոսի մոտ, բռնեց նրա ձեռքը և ասաց.
«Ճանաչեցի քո իմաստությունը այն մատյանից, որ ընթերցեցի, քանզի ըստ օրենքի, որպես քաջ հովիվ հոգալով քո հոտի մասին, փութացիր ընդառաջ գալ իմ խրոխտացող սրին։ Համաձայն եմ իմ սուրը ետ պահել անմեղ մարդկանցից։ Արդ կկատարեմ և կանեմ ամեն ինչ, որ այնտեղ հայցել ես ինձանից, և քո բարեպաշտ օրհնությունը թող իջնի իմ վրա։ Իսկ եթե քո խոսքերից որևէ մեկը չկատարեմ, թող իմ վրա գան այն բոլոր նզովքները, որ կարդացի քո մատյանի մեջ» ։
Անգամ թշնամին է խոնարհվել հոգևոր առաջնորդների առջև, բարձր գնահատելով, պատվի արժանացնելով նրանց, իրապես գիտակցելով, որ սրբությունը էթնիկ պատկանելություն չունի։
Բայց այսօր որքան աղետալի վիճակում է խեղված հայը, բանական հոտից վտարված մոլորյալը և ազգորեն հերձվածը, որ ամենաստորին որակումներն է տալիս եկեղեցու հայրերին, պատվելի հոգևորականներին, նրանց ովքեր տքնում ու ճգնում են իր Հայ մնալու համար, բայց Խեղված հայը դա չի ընկալում:
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ
Հ․Գ․
«Խոփդ կպել ա քարին»,
«իշխանական աթոռդ Մայր Աթոռին»: